Այս նյութը վաճառվում է «Այ-սի-թի»
առեւտրական կազմակերպության

Որտեղ գնել.

Հեղուկ հերմետիկ


Жидкий герметик

Այ-Սի-Բիթի ԲՊ մակնիշի հերմետիկը պատկանում է բիտումապոլիմերային հեղուկ հերմետիկների դասին: Այս նյութի առավելությունը մյուս շինանութերի համեմատ բարձր կպչողականությունն է, ինչպես նաև ցրտակայունությունը, երկարակեցությունը, ջերմակայունության բարձր հատկանիշները, ուլտրամանուշակագույն ճառագայթների, խոնավության նկատմամբ կայունությունը, առաձգականությունը:

Հիմանական հատկությունները ԲՊ «Ստանդարտ» ԲՊ «Տանիքային» ԲՊ «Ջերմակայ ուն»
Քսման նվազագույն ջերմաստիճանը, °С-10-10-10
Խտություն, կգ/մ31000-11001000-11001000-1100
Հեղուկ զանգվածի և չորի տարբերությունը, %68 ± 368 ± 368 ± 3
Հատուկ առանձնահատկություններչունիՈւնի բարձր կպչողականություն հիմքերին և տանիքներին, ցրտակայունություն, երկարակեցությունՈւնի ուլտրամանուշակագույն ճառագայթների, խոնավության նկատմամբ կայունություն, առաձգականություն

Նյութի կառուցվածքը

Արտաքին տեսքը իրենից ներկայացնում է սեւ գույնի կպչող հեղուկ, բիտումի մեջ լուծված հատուկ մշակված հավելանյութերի, լցանյութերի եւ միներալային նյութերի սուսպենզիա: Նման կառուցվածքը թույլ է տալիս այն կիրառել դժվարամատչելի տեղերում: Դրանով հանդերձ, Այ-Սի-Բիթի հերմետիկը պահպանում է իր բոլոր հատկանիշները:

Կիրառումը

Այ-Սի-Բիթի ԲՊ մակնիշի հերմետիկը նախատեսված է բազմաշերտ ամրանային առանց կարերի տանիքների համար, որոնց թեքությունը հասնում է 15%ի: Այս նյութն օգտագործվում է նաև մաստիկային և ռուլոնային տանիքների վերանորոգման համար, առանց բաց կրակի կիրառման: Վերջապես, հերմետիկը կարելի է օգտագործել շինարական կառույցներում որպես ջրամեկուսիչ:

Օգտագործումը եվ շահագործումը

Լավ խառնում և հիմքի նախապատրաստում- սրանք են հիմնական նախապայմանները, որոնք իրականացնելու դեպքում այս նյութի շահագործման ժամկետը երկարացվում է մի քանի անգամ: Քսելու ժամանակ արգելվում է հերմետիկի ջերմաստիճանի իջեցումը 30 °C ից ցածր: Հակառակ դեպքում Այ-Սի-Բիթի ԲՊ հերմետիկի ջերմաստիճանը պետք է բարձրացնել մինչև անհրաժեշտ սանդղակի: Քսվում է այն բավականին հեշտ. դատարկվում է մակերևույթին, որից հետո ռետինային կամ փափուկ ներկագլանի (վալիկ) կամ վրձինների միջոցով համաչափորեն տարածվում է ողջ մակերեսով: Անհրաժեշտության դեպքում կարելի է հերմետիկի խտությունը թուլացնել՝ ավելացնելով ուայթ-սպիրիտ ( լուծիչ), բենզին և այլն:

Շահագործման պայմանները

Այ-Սի-Բիթի ԲՊ հերմետիկը, ելնելով բացառիկ հատկանիշներից, կարելի է օգտագործել կլիմայական խիստ պայմաններով գոտում, որոնց ջերմային և խոնավության ցուցանիշները հաստատուն չեն: