Տվյալ նյութը վաճառվում է
«Այ-Սի-Թի Կեմիկալ» կազմակերպության

Որտեղ գնել

Տանիքային ծածկի նյութեր


«Այ-սի-թի» կազմակերպության առջեւ ի սկզբանե դրված հիմնական խնդիրն էր՝ բացառիկ հատկանիշներով բարձրորակ շինանյութերի արտադրությունը: Շնորհիվ բարելավված հատկանիշներով նյութերի հիմնական կատարելագործման, ինչպես նաեւ արտադրության մեջ գերժամանակակից տեխնոլոգիաների ներմուծման, կազմակերպությունն առաջարկում է այնպիսի փափուկ տանիքային ծածկեր, որոնք ռուսական շուկայում համարժեքը չունեն: «Այ-սի-թի»ն արտադրող կազմակերպություն է, եւ ոչ թե միջնորդ, որի շնորհիվ մենք քաջատեղյակ ենք՝ ինչ արտադրանք ենք առաջարկում, եւ ինչ հատկանիշներ ունեն դրանք: Մեր գիտաշխատողները, մանրամասն ուսումնասիրելով շինարարի պահանջներն ու տարածաշրջանի կլիմայական պայմանները, ստեղծել են իրականում բացառիկ շատ շինանյութեր, ինչպիսիք են տանիքի ռուլոնային ծածկ Այ-Սի-Թեքս, Բիրեպլաստ, Ռուբեմաստ եւ Հիդրոստեկլոիզոլ:

Ինչու է ձեր ընտրությունը կանգ
առնելու հենց մեր արտադրանքի վրա?

  • Մենք ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆՔ այն, ինչ ԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆՔ
  • Արտադրանքի լայն տեսականի
  • Ցածր գներ
  • Զեղչերի ճկուն համակարգ
  • Վճարման ճկուն պայմաններ
  • Կայուն որակ
  • Արտադրանքի ամբողջական սերտիֆիկացում եւ գիտահետազոտական ինստիտուտի երաշխավորագրեր
  • Ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհներով բեռնափոխադրում Ռուսաստանի ցանկացած տարածք եւ ԱՊՀ երկրներ
  • Հաճախորդի կողմից արտադրանքի սեփական ուժերով բեռնափոխադրման դեպքում հերթերի բացակայություն

Բոլոր Օբյեկտները,
որտեղ է օգտագործվել մեր տանիքային ծածկը

«Այ-սի-թի» տանիքային
ծածկի օգտագործման օրինակներ

«Այ-սի-թի» կազմակերպության պատրաստած տանիքային ծածկի նյութերը, հսկողության բազմաստիճան համակարգի, արտադրությունում ժամանակակից սարքավորումների օգտագործման շնորհիվ, ամբողջությամբ համապատասխանում են այսօր գործող պետական ստանդարտներին (ԳՈՍՏ-երին) եւ տեխնիկական պայմաններին (ՏՊ): Որակի հսկողությունն իրականացվում է արտադրութան յուրաքանչյուր էտապում՝ սկսած հումքային նյութի ստացումից մինչեւ պատրաստի արտադրանքի բեռնավորում: Բոլոր փափուկ տանիքային ծածկի նյութերն ունեն բարձր որակի համապատասխան վկայականներ:

Շնորհիվ կիրառվող ժամանակակից սարքավորումների՝ «Այ-սի-թի»ն ի վիճակի է առաջարկել բոլոր տեսակի ապակեհիմքով տանիքային ծածկի նյութեր. դրանք են ապակեգործվածքները, ապակեկտավները եւ պոլիեթերային թելերը:

Մեր կազմակերպության արտադրության «սիրտն» է սեփական բարձրտեխնոլոգիական լաբորատորիան: Այստեղ իրազեկ աշխատակիցների եւ փորձագետների կողմից ստեղծվում են առաջնային նյութերի համար բացառիկ բաղադրատարրեր: Սրա շնորհիվ շինանյութերի շուկայում ներկայացված են շահագործման բացառիկ հատկանիշներով փափուկ տանիքային ծածկի նյութեր: Արտադրանքի շահագործման աշխատանքները տարվում են՝ ելնելով տարածաշրջանի կլիմայական առանձնահատկություններից եւ ժամանակակից ճարտարապետության ու շինանյութերի արտադրության զարգացման արդի ուղղություններից: «Այ-սի-թի»ի փափուկ տանիքային ծածկը միշտ կատարյալ լուծում է, քանի որ յուրաքանչյուր նմուշ օժտված է բացառիկ հատկանիշներով, ինչը թույլ է տալիս ամեն հաճախորդի համար ընտրել համապատասխան տարբերակ: Այսօր մեր արտադրանքն ունի մեծ պահանջարկ: