Այս նյութը վաճառվում է «Այ-սի-թի»
առեւտրական կազմակերպության

Որտեղ գնել.

Հիդրոստեկլոիզոլ


Гидростеклоизол
  1. Վերին ցանվածք
  2. Նյութի հիմք
  3. Բիտումա (հանքաձթային)-պոլիմերային միավորող կապ
  4. Բիտումից եվ հավելանյութերից պատրաստված հալված մասսա

Տանիքային ծածկի շուկան տարեց տարի համալրվում է նոր, ավելի կատարելագործված տեսականիով: Նման նյութ է հանդիսանում Հիդրոստեկլոիզոլը:

Առավելությունների թվում են. շահագործման երկարատեւությունը (մինչեւ 15 տարի), ջերմակայունությունը (մինչեւ 85°С) եւ անջրաթափանցելիությունը (72 ժամվա ընթացքում 1Պա ճնշման տակ ջուրը չի թափանցում): Ֆրաասի սանդղակով փխրունության ջերմաստիճանը նվազագույն է՝ -10°С, նյութի առաձգականությունը 25մմ շառավղով քառանկյուն գերանի վրա կազմում է 0°C:

Նյութի հատկությունները Հիդրոստեկլո իզոլը
Զանգված 1 մ², կգ3,0 - 4,5
Ջերմադիմացկունություն °С85
Առաձգականությունը 25մմ շառավղով քառանկյուն գերանի վրա °C0
Ֆրաասի սանդղակով փխրունության ջերմաստիճանը °C-10
Ջրաթափանցելիություն 0,001 ՄՊա 72ժամվա ընթացքումթափանցել
Ջրակլանում, %2,0
Շահագործման տեւողությունը, տարի10 - 15

Նյութի կառուցվածքը

Հիդրոստեկլոիզոլն ունի 5 շերտ: Հիմանական շերտը համարվում է բարձր ամրության գերազանց հատկանիշներով (չփտող, երակրակյաց, ամուր, անջրաթափանցիկ) նյութերը՝ ապակեկտավ, ապակեգործվածք, պոլիէսթեր: Հիմքի վրա երկու կողմից քսվում է կպչուն բիտումա (հանքաձթային)-պոլիմերային շերտը: Վերին շերտը խոշոր հատիկային ցանուկն է, ներքեւինը՝ բարակ թերթիկը, որն այրվում է ամրացման ժամանակ:

Կիրառումը

Հիդրոստեկլոիզոլը գերազանցորեն հարմար է արտադրական եւ բնակելի նշանակության, ինչպես նաեւ ինժեներական կառույցների տանիքներին որպես ստորին շերտ կիրառելու համար: Այն կիրառվում է նաեւ որպես ջրամեկուսիչ լարահաղորդիչների, կամուրջների թռիչքային կառույցների, մետրոպոլիտենի երկաթբետոնային թունելների երեսպատման համար:

Օգտագործումը եվ շահագործումը

Այս նյութն ամրացվում է միայն պատրաստի մակերեսի վրա: Բետոնային, երկաթբետոնային եւ ցեմենտ-ավազային մակերեսները պետք է պատվեն հատուկ լուծույթով- պրայմեր (կերոսին) եւ (հանքաձյութ) բիտում (խորհուրդ է տրվում ԲՆ 90/10 մակնիշը) 3:1 հարաբերությամբ: Ինժեներական կոնստրուկցիաների վրա ամրացման (կպցնելու) պրոցեսը, երբ կատարվում է ջրամեկուսացման նպատակով, իրականացվում է զոդման լամպի տաքացուցիչով նյութի ստորին շերտի հալեցման միջոցով: Դյուրավառ պոլիմերային թաղանթը չի հանվում, այլ ամրացման ժամանակ հալվում է:

Շահագործման պայմանները

Շնորհիվ կատարյալ հատկանիշների՝ հիդրոստեկլոիզոլը կարող է օգտագործվել ցանկացած կլիմայական գոտում, օդի խոնավության եւ ջերմաստիճանի բարձր ցուցանիշներով տարածաշրջաններում: