Այս նյութը վաճառվում է «Այ-սի-թի»
առեւտրական կազմակերպության

Որտեղ գնել.

Այ-Սի-Թեքս


Ай-Си-Текс
  1. Ռուբեմաստ
  2. Նյութի հիմք
  3. Բիտումա (հանքաձթային) -պոլիմերային միավորող կապ
  4. Բարակ թերթիկ

Տանիքային ծածկի շուկան տարեց տարի համալրվում է նոր տեսականիով, որոնք իրենց որակով գերազանցում են արդեն եղածներին: Այ-Սի-Թեքսի տանիքային նյութերը թույլ են տալիս ոչ միայն երկար տարիներ մոռանալ կտուրի խնդիրների մասին, այլեւ հեշտացրել են ծածկի տեղադրման եւ վերանորոգման աշխատանքները:

Այ-Սի-Թեքսը շատ պլաստիկ է, համեմատաբար թեթեւ( 3,0 կգ/քառ.մ-ից մինչեւ 5,5 կգ/քառ.մ), ջերմակայուն է (պահպանում է իր հատկանիշները 90°C — 100°C) եւ ցրտադիմացկուն, ջրի ներծծման ցուցանիշն ընդամենը 2,0% է: Նյութի առաձգականությունը 25մմ շառավղով քառանկյուն գերանի վրա կազմում է 15°Cից 25°C, Ֆրաասի սանդղակով փխրունության ջերմաստիճանը 25°C ից 35°C է: Այ-Սի-Թեքսի ամենակարեւոր հատկանիշներից են հրակայունությունն ու ճղվելու ճնշման գործակիցը (ապակեկտավային հիմքով Այ-Սի-Թեքսը 147(15), պոլիեթերային կտորինը-294(30), կարկասային ապակեգործվածքը-343(35)): Այս նյութը կարող է ծառայել 30 տարի:

Նյութի հատկությունները Այ-Սի-Թեքս «Մաստեր» Այ-Սի-Թեքս «Ստանդարտ» Այ-Սի-Թեքս «Պրոֆի» Այ-Սի-Թեքս «Մոնո»
Զանգված 1 մ², կգ3,0 - 4,53,5 - 5,53,5 - 5,54,0 - 5,5
Ջերմադիմացկունություն °С9090100100
Առաձգականությունը 25մմ շառավղով քառանկյուն գերանի վրա °C-15-20-25-25
Ֆրաասի սանդղակով փխրունության ջերմաստիճանը °C-25-30-35-35
Ջրաթափանցելիություն 0,001 ՄՊա 72ժամվա ընթացքումՋուր չի թափանցելՋուր չի թափանցելՋուր չի թափանցելՋուր չի թափանցել
Ջրակլանում, %2,02,02,02,0
Շահագործման տեւողությունը, տարի15 - 2015 - 2025 - 3025 - 30

Նյութի կառուցվածքը

Այ-Սի-Թեքսը պատկանում է նոր սերնդի բիտումապոլիմերային մոդիֆիկացված (փափուկ ծածկ) նյութերին: Այ-Սի-Թեքսի հիմք են ծառայում ապակեկտավները, ոչ մանվածքային պոլիեթերային թելերը եւ տարբեր ապակեգործվածքները: Հիմքի վրա է քսվում կպչուն բիտումա (հանքաձթային) -պոլիմերային շերտը՝ ՍԲՍ- մոդիֆիկատորների եւ նավթային հանքաձթի՝ բիտումի խառնուրդը: Վերին շերտի վրա ավելացվում է վերմիկուլիտ, ասբոգալ եւ գրանիտ- խոշոր հատիկային ցանվածքը: Այ-Սի-Թեքսի ստորին շերտում գտնվում է «վառվող» թաղանթը, որը թույլ է տալիս հեշտացնել նյութի ամրացման եւ պահպանման պրոցեսը:

Կիրառումը

Այ-Սի-Թեքսը կիրառվում է ինչպես նոր տանիքի պատրաստման, հին տանիքի վերանորոգման, այնպես էլ կառույցների հիմքերի եւ նկուղների ջրամեկուսացման համար: Այս նութը հարմար է նաեւ որպես ջրամեկուսիչ շերտ ստորգետնյա կառույցներում (մետրո, թունելներ): Այ-Սի-Թեքսը կիրառվում է նաեւ բարդ տեխնոլոգիական արտադրական օբյեկտների շինարարության մեջ, ինչպես նաեւ հասարակական կառույցներում եւ «պրեմիում» դասի բնակելիներում:

Օգտագործումը եվ շահագործումը

Այ-Սի-Թեքսի ռուլոնները ամրացվում են միայն պատրաստի մակերեսի վրա: Ամրացումը խորհուրդ է տրվում իրականացնել 15°Cից ոչ ցածր ջերմաստիճանում: Եթե ամրացումը ժամանակավորապես նպատակահարմար չէ, խորհուրդ է տրվում նյութը պահել 20°Cից ոչ ցածր ջերմաստիճանում 1 օրվա ընթացքում:

Շահագործման պայմանները

Այս առումով հարկ է նշել,որ Այ-Սի-Թեքսը կարող է օգտագործվել ցանկացած կլիմայական գոտում, ինչպես Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, այնպես էլ հարավային տարածաշրջաններում: