Բիտումային (հանքաձթային) մաստիկա
Բիտումային (հանքաձթային) մաստիկայի արտադրությունը, մշակումը եւ իրացումը, որն առանձնանում է բացառիկ հատկանիշներով, «Այ-Սի-Թի» կազմակերպության առաջատար ճյուղերից մեկն է: Արտադրության գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ մենք առաջարկում ենք բիտումային (հանքաձթային) մաստիկա, որի համարժեքը այսօրվա շինանյութերի շուկայում չկա: Մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում բիտումային (հանքաձթային) մաստիկան ստացվել է բացառիկ որակի:
-
Տանիքային ծածկույթի մաստիկա
Տանիքային ծածկույթի մաստիկաներ՝ ստեղծված ժամանակակից տանիքային ծածկերի նյութերի հետ օգտագործման համար:
-
Ջրամեկուսիչ մաստիկա
Մաստիկա՝ նախատեսված բետոնային, երկաթբետոնային, մետաղական, փայտյա եւ այլ շինարարական կոնստրուկցիաների ջրամեկուսացման համար:
-
Կպչուն մաստիկա
Մաստիկա՝ նախատեսված տարբեր տանիքային ծածկերի ամրացման եւ նյութերի ջրամեկուսացման համար, այդ թվում նաեւ ռուլոնային նյութեր ու բիտումային չերեպիցա:
-
Խողովակաշարերի համար նախատեսված մաստիկա
Սա տարբեր նշանակության խողովակաշարերի ջրամեկուսացման համար, այդ թվում՝ նավթատարներ եւ գազատարներ:
-
Հիմնաներկում (գրունտովկա), պրայմեր
Մաստիկա՝ նախատեսված հիմքերի վերամշակման համար՝ փոշոտումից պաշտպանելու եւ դրանց վրա բիտումային նյութի կպչողականության բարձրացման համար:
-
Հեղուկ հերմետիկ
Տարբեր նյութերի ամրացման, զոդման եւ կարերի հերմետիկացման լավագույն լուծումն է. Մետաղ-բետոն, մետաղ- փայտ եւ այլն:
Ինչու է ձեր ընտրությունը կանգ
առնելու հենց մեր արտադրանքի վրա?
- Մենք ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆՔ այն, ինչ ԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆՔ
- Արտադրանքի լայն տեսականի
- Ցածր գներ
- Զեղչերի ճկուն համակարգ
- Վճարման ճկուն պայմաններ
- Կայուն որակ
- Արտադրանքի ամբողջական սերտիֆիկացում եւ գիտահետազոտական ինստիտուտի երաշխավորագրեր
- Ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհներով բեռնափոխադրում Ռուսաստանի ցանկացած տարածք եւ ԱՊՀ երկրներ
- Հաճախորդի կողմից արտադրանքի սեփական ուժերով բեռնափոխադրման դեպքում հերթերի բացակայություն
Բոլոր Օբյեկտները,
որտեղ է օգտագործվել մեր տանիքային ծածկը
«Այ-սի-բիթի» մաստիկաների
օգտագործման օրինակներ
-
Մեր մաստիկան օգտագործվել է Տյումենի
նավթատարի կառուցման ժամանակ -
Կպչուն մաստիկա, որն
օգտագործվել է տանիքի
վերանորոգման
ժամանակ, Մոսկվա
Նման բացառիկ հատկանիշներով նյութեր (բիտումային մաստիկա՝ մատչելի գներով, հերմետիկ, գրունտովկա) Այ-սի-թի կազմակերպությունը կարող է առաջարկել՝ սեփական գիտական հետազոտությունների, յուրաքանչյուր տեսակի շահագործման հատկանիշների մանրամասն ուսումնասիրությունների, ժամանակակից սարքավորումների կիրառման եւ արտադրության յուրաքանչյուր փուլում որակի խիստ հսկողության շնորհիվ:
Յուրաքանչյուր տեսակին (հերմետիկ, գրունտովկա (հիմնաներկ), բիտումային մաստիկա) պատրաստման պրոցեսների կատարելագործումը թույլ է տվել արտադրանքի որակը զգալիորեն բարձրացնել, իսկ նոր հետազոտությունների շնորհիվ բարձրացվել է շահագործման ցուցանիշը, դրանց տնտեսապես շահավետությունը, որն այս արտադրանքը դարձրել է շինկազմակերպությունների համար ամենապահանջվածը: Որակի հսկողությունն իրականացվում է արտադրութան յուրաքանչյուր էտապում, սկսած հումքային նյութի ստացումից մինչեւ պատրաստի արտադրանքի բեռնավորում՝ ապահովելով արտադրանքի բարձր որակ: Մեր լաբորատորիայի գիտաշխատողները միշտ հաշվի են առնում ժամանակակից տենդենցները, հաճախորդների ցանկությունները, այդ պատճառով պրայմերը, գրունտովկան (հիմնաներկ), խողովակաշարերի համար նախատեսված մաստիկան, տանիքային, կպչուն եւ ջրամեկուսիչ բիտումային մաստիկան առավելագույնս համապատասխանում են պահանջներին եւ ստանդարտներին: Մենք երաշխավորում ենք արտադրանքի բարձր որակ՝ որպես դրա անմիջական արտադրող եւ ոչ թե միջնորդ: