Այս նյութը վաճառվում է «Այ-սի-թի»
առեւտրական կազմակերպության

Հիմնաներկում (գրունտացում), պրայմեր

Հիմնաներկման ( գրունտովկա) շինանյութերի մեջ հատուկ տեղ է զբաղեցնում Այ-Սի-Բիթի Պրայմերը: Այս նյութի արտաքին տեսքը, դրանում առկա բիտումի (հանքաձյութի) պատճառով, կարելի է բնութագրել՝ որպես սև գույնի միատարր հեղուկ՝ առանց ակնառու հավելյալ տարրերի: Այս նյութը դասակարգվում է՝ որպես սառը պնդացման (քարացման) մաստիկա - հիմնաներկ (գրունտովկա), որի համար բավական է + 5 — +30 °C ջերմաստիճան:
Այ-Սի-Բիթի Պրայմերը բիտումի մեջ լուծված հատուկ մշակված հավելանյութերի, լցանյութերի սուսպենզիա է: Նյութի խտությունը կազմում է 880 կգ-մ3± 20, նյութի հեղուկ զանգվածի և չորի տարբերությունը կազմում է 50%± 2: Այ-Սի-Բիթի Պրայմերը բավականին շահավետ է ծախսատարության տեսակետից (ընդամենը 150գ/մ2-300գ/մ2), ինչը թույլ է տալիս զգալիորեն կրճատել վերանորոգման և կառուցման ծախսերը:
Հիմանական հատկությունները | Այ-Սի-Բիթի Պրայմեր |
---|---|
Քսման նվազագույն ջերմաստիճանը, °С | -10 |
Մաստիկայի հեղուկ զանգվածի և չորի տարբերությունը, % | 50 ± 2 |
Կիրառումը
Նախատեսված է այս հիմնաներկը տարբեր տանիքային ծածկերի ամրացման, վերանորոգման, եւ նյութերի ջրամեկուսիչ շերտերի ստեղման համար: Աշխատանքի նախապատրաստումն ենթադրում է մակերևույթի մշակում՝ կպչողականության բարձրացման եւ փոշուց մաքրման նպատակով: Մշակման ենթակա մակերևույթների նյութերը բիտումային են և միներալային:
Օգտագործումը եվ շահագործումը
Քսելուց առաջ Այ-Սի-Բիթի Պրայմերը լավ խառնվում է, հետո աստիճանաբար դատարկվում մակերևույթի վրա: Դրանից հետո ռետինային կամ փափուկ ներկագլանի (վալիկ) կամ վրձինների միջոցով համաչափորեն տարածվում է ողջ մակերեսով: Կան նաև քսելու այլ տարբերակներ՝ օդային և անօդ փոշիացմամբ: Մակերևույթը պետք է լինի առավելագույնս մաքուր, չորացված, ամուր և կպչողականությունը թուլացնող նյութերից մաքրված: Այս հիմնաներկը խորհուրդ է տրվում քսել ոչ ավելի, քան 80% օդի խոնավության դեպքում: Անհրաժեշտության դեպքում կարելի է մաստիկայի խտությունը թուլացնել՝ ավելացնելով ուայթ-սպիրիտ ( լուծիչ), բենզին, նեֆրաս և այլն:
Շահագործման պայմանները
Այ-Սի-Բիթի Պրայմերը, շնորհիվ բացառիկ հատկանիշների, կարող է օգտագործվել միջին խստության կլիմայական գոտում: