Այս նյութը վաճառվում է «Այ-սի-թի»
առեւտրական կազմակերպության

Խողովակաշարերի համար նախատեսված մաստիկա (մածուծան)

Շինարարական կառույցների ջրամեկուսիչ շերտի ստեղծման համար կարևոր է որակյալ նյութի ընտրությունը, որը կապահովի շահագործման համար անհրաժեշտ պայմաններ: Այսպիսով, խողովակաշարերի համար, որոնց արտաքին շերտը բազմիցս ենթարկվում է շրջակա միջավայրի ազդեցությանը, նախատեսված է հատուկ բիտումային (հանքաձթային) մաստիկա: Էլեկտրական անհաղորդիչի հատկությունը, առաձգականությունը, մեխանիկական ամրությունը, ջերմակայունությունը, խոնավությունից պաշտպանվածությունը, որը թույլ է տալիս շահագործման ժամկետը երկարացնել մի քանի անգամ, նվազագույն ծախսատարությունը (4...6 լ/մ2), այլ ջրամեկուսիչ նյութերի հետ համադրության հնարավորությունը, պաշտպանիչ շերտի անջրաթափանցելությունը- սրանք ներկայացված նյութի առավելություններն են:
Հիմանական հատկությունները | ՄԲԳ «Ստանդարտ» | ՄԲԳ «Ստանդարտ» |
---|---|---|
Քսման նվազագույն ջերմաստիճանը, °С | -10 | -10 |
Ջրամեկուսիչ շերտի ստեղծման համար նվազագույն ծախսը, կգ/մ2 | 2-3 | 2-3 |
Մաստիկայի հեղուկ զանգվածի և չորի տարբերությունը, % | 80 ± 5 | 80 ± 5 |
Հատուկ առանձնահատկություններ | չունի | Մաստիկայն վերացնում է բազմանում սնկերի և բակտերիաների սպորները: Բույսերին և ծառերին թույլ չի տալիս աճել տանիքին: |
Նյութի կառուցվածքը
Խողովակաշարերի համար նախատեսված մաստիկան կառուցվածքով ներկայացնում է բիտումի մեջ լուծված հատուկ մշակված հավելանյութերի, լցանյութերի եւ միներալային նյութերի խառնուրդ:
Կիրառումը
Այս դասի մաստիկան կիրառվում է բուն նպատակով - տարբեր նշանակության վերգետնյա և ստորգետնյա խողովակաշարերի ջրամեկուսացման համար, այդ թվում՝ նավթատարներ եւ գազատարներ:
Օգտագործումը եվ շահագործումը
Քանի որ խողովակաշարերի համար նախատեսված մաստիկան համարվում է ընդհանուր բազմաշերտ կոնստրուկցիայի բաղադրիչներից մեկը, անհրաժեշտ է հաշվի առնել նաև առկա մյուս նյութերը: Սովորաբար, մեխանիկական հատկությունների բարձրացման համար նախատեսված մաստիկան քսվում է մի քանի շերտով, որոնց միջև դրվում է ապակեկտավից ամրացնող, իսկ վերին շերտին՝ պաշտպանիչ նյութ: Ցածր ջերմաստիճանի պայմաններում նյութի քսելու ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել վերջինիս հատկանիշները բարձրացնող հավելանյութեր: Խողովակաշարերի համար նախատեսված մաստիկայի տեղադրման ժամանակ պետք է հիշել նյութի դյուրավառության մասին և պահպանել հրշեջ անվտանգության պայմանները, ինչպես նաև աշխատել միայն հատուկ պաշտպանիչ համազգեստով, խուսափել նյութի թափանցումից աչքերին, մաշկին եվ այլ լորձաթաղանթներ:
Շահագործման պայմանները
Այս մաստիկայի շահագործման հնարավորությունների միակ սահմանափակումը ջերմային սանդղակն է (առավելագունը +40°C):