Այս նյութը վաճառվում է «Այ-սի-թի»
առեւտրական կազմակերպության

Որտեղ գնել.

Կպչուն մաստիկա (մածուծան)


Приклеивающие мастики

Շինանյութերի՝ մեկուսիչ նյութերի բաժնում լայն ճանաչում ունի Այ-Սի-Բիթի ՄԲՊ սերիայի կպչուն մաստիկան: Այս մակնիշի մաստիկան օժտված է առաձգականության եւ վերակամգնման բարձր հատկանիշներով, որի շնորհիվ ծածկվող մակերեւույթների վրա հնարավոր է ստեղծել ջրամեկուսիչ թաղանթ, որն առանձնանում է քիչ ծակոտկենությամբ մակերեւույթների հետ կպչողականության բարձր ցուցանիշով:

Հարկ է նշել կպցնելու ժամանակ նյութի ոչ բարձր ծախսատարությունը, որը թույլ է տալիս զգալիորեն տնտեսել ջրամեկուսացման աշխատանքների ժամանակ:

Հիմանական հատկությունները ՄԲՊ «Ստանդարտ» ՄԲՊ «Ներթափանցող»
Քսման նվազագույն ջերմաստիճանը, °С-10-10
Ջրամեկուսիչ շերտի ստեղծման համար նվազագույն ծախսը, կգ/մ20,8-1,00,8-1,0
Մաստիկայի հեղուկ զանգվածի և չորի տարբերությունը, %80 ± 580 ± 5
Մաստիկայի հեղուկ զանգվածի և չորի տարբերությունը, % չունիՈւնի բարձր կպչողականություն թույլ ծակոտկենությամբ մակերևույթների նկատմամբ. Մետաղ, պոլիմերային բետոն և այլն:

Նյութի կառուցվածքը

Այս նշութը կառուցվածքով իրենից ներկայացնում է առաձգական մաստիկա՝ պատրաստված բիտումի հիմքի վրա, որի մեջ լուծված են հատուկ մշակված հավելանյութեր, լցանյութեր եւ միներալային նյութեր: Շնորհիվ բիտումի հատկանիշների ( բարձր էլաստիկություն, խտություն, ջերմային տատանումների հանդեպ կայունություն, գերազանց ջրամեկուսացում) այս մաստիկան իր հատկանիշներով գերազանցում է մյուս բոլոր համարժեք ապրանքատեսականերին:

Կիրառումը

Կպչուն մաստիկաներն օգտագործվում են որպես բարձր էֆեկտիվության ջրամեկուսիչներ՝ տանիքային (ռուլոնային նյութեր, բիտումային չերեպիցա) նյութերը տարբեր մակերևույթներին ամրացնելու (կպցնելու) համար. փայտա, ցեմենտապատ մակերեսներին, երկաթբետոնային սալիկներին և այլն: Մաստիկան օգտագործվում է նաև տարբեր մակերևույթները կոռոզիայից պաշտպանելու շերտերի, ինչպես նաև բազմաշերտ ծածկույթի ստեղծման նպատակով (ջրամեկուսիչ ռուլոնների և տանիքային ծածկի նյութերի սոսնձում):

Օգտագործումը եվ շահագործումը

Կպչուն մաստիկաներն ամրացվում (քսվում) են միայն մանրամասն պատրաստված հիմքի վրա: Մակերևույթը պետք է լինի առավելագույնս չորացված, ամուր և կպչողականությունը թուլացնող նյութերից մաքրված: Ջրամեկուսիչ մակերեւույթների ստեղծման ժամանակ մաստիկան քսվում է նախօրոք գրունտավորված (հիմնաներկված) մակերեսին (օգտագործվում է Այ-Սի-Բիթի Պրայմեր): Քսելուց առաջ մաստիկան լավ խառնվում է: Մաստիկան թույլ է տրվում քսել ցածր ջերմաստիճանի պայմաններում՝ մաստիկան +30ից մինչև 50°C նախօրոք տաքացնելով:

Շահագործման պայմանները

Նյութի պատկանումը այրվողության 1 (Г1) և դյուրավառության 2 խմբին (В2), արդեն ենթադում է, որ շահագործման ժամանակ թույլատրելի է 80°C առավելագույն ջերմաստիճանը: Դրանով հանդերձ, նվազագույն ջերմաստիճանը զրոյից ցածր 10°Cն է: