Կազմակերպության մասին

«Այ-Սի-Թի» առեւտրական կազմակերպությունը Ռուսաստանի շինանյութերի շուկայում հայտնվել է ավելի քան տասնհինգ տարի առաջ: Աստիճանաբար տանիքային ծածկույթի եւ հիդրոմեկուսացնող շինանյութեր առաջարկող առեւտրական ընկերությունից այն վերածվեց Այ-սի-թի խումբ-ձեռնարկության, որն այսօր հանդես է գալիս որպես հսկայական արտադրական համալիր: Այսօր Այ-սի-թի խումբ-ձեռնարկության գործունեության ոլորտի մեջ են մտնում Բիրեպլաստ, Այ-Սի-Թեքս, Ռուբեմաստ եւ Հիդրոստեկլոիզոլ ապրանքանիշերի ռուլոնային հիդրոմեկուսացնող եւ տանիքային ծածկույթի շինանյութերի, ինչպես նաև Այ-սի-բիթի բիտումային (հանքաձթային) մաստիկաների արտադրությունը: 2000 թ., շնորհիվ շինարարական քիմիայի արտադրության ծավալման, արտադրանքի տեսականին ընդլայնվեց: Այժմ եւս շարունակվում է արտադրանքի տեսականու ընդլայնման գործընթացը:

«Այ-Սի-Թի» խումբ-ձեռնարկության արտադրանքը —
ժամանակակից բարձրտեխնոլոգիական շինանյութեր

Այ-սի-թի խումբ-ձեռնարկությունն առաջարկում է իր սպառողներին «Այ-սի-թի մեկուսացնող նյութերի գործարան» ՍՊԸի արտադրանքը, որը տեղակայված է Մոսկովյան տարածաշրջանի Լոբնյա քաղաքում: Այսօրվա դրությամբ այդ ձեռնարկությունը հանդիսանում է փափուկ տանիքային ծածկույթի, ջրամեկուսացնող նյութերի եւ բիտումային (հանքաձթային) մաստիկայի (մածուծան) առաջատար արտադրողներից մեկը ոչ միայն կենտրոնական Ռուսաստանում, այլեւ Բելոռուսում, Ուկրաինայում, Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում: «Այ-սի-թի» խումբ-ձեռնարկության ողջ արտադրանքը համապատասխանում է, ԳՈՍՏ 30693-2000 –ի՝ «ՏԱՆԻՔԱՅԻՆ ԵՒ ՀԻԴՐՈՄԵԿՈՒՍԱՑՆՈՂ ՄԱԱՍՏԻԿԱՆԵՐ: Ընդհանուր տեխնիկական սկզբունքները», եւ ԳՈՍՏ 30547–97-ի՝ «ՏԱՆԻՔԱՅԻՆ ԵՒ ՀԻԴՐՈՄԵԿՈՒՍԱՑՆՈՂ ՌՈՒԼՈՆԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ: Տեխնիկական ընդհանուր պայմաններ», դրույթներով նախատեսված տեխնիկական պահանջներին, ունի համապատասխանության, հրշեջ անվտանգության վկայագրեր, ինչպես նաեւ սանիտարա-համաճարակային եզրակացություն:

2001թվականին ամբողջությամբ վերանորոգվել է ձեռնարկության փափուկ տանիքային ծածկի արտադրամասը: Ժամանակակից ունիվերսալ արտադրական ճյուղը թույլ է տալիս թողարկել փափուկ տանիքային ծածկի եւ հիդրոմեկուսիչ նյութերի ամբողջական սպեկտրը: Սարքավորումները, որով հագեցած են Այ-սի-թի խումբ-ձեռնարկության ընկերությունները շինանյութերի ամենլայն տեսականու արտադրության հնարավորություն են տալիս, օրինակ՝

Դրանով հանդերձ, կիրառվում են ապակեհիմքերի բոլոր տեսակները (ապակեգործվածքները, ապակեկտավները եւ պոլիեթերային թելերը): Այ-սի-թի խումբ-ձեռնարկությունը կիրառում է իր աշխատանքի մեջ նոր մեթոդներ, որոնք ստեղծում են կազմակերպության տեխնոլոգիական լաբորատորիայի աշխատակիցները: Այսօր Այ-սի-թի խումբ-ձեռնարկությունը համարվում է ռուսական շինարարական շուկայում շինանյութերի ճանաչված եւ պահանջված արտադրող: Բարձրորակ շինանյութերի լայն տեսականին Այ-սի-թի խումբ-ձեռնարկության արտադրանքը դարձնում է պրոֆեսիոնալ շինարարների շրջանում առավել ճանաչված, ուստի վերջիններս էլ գնահատում են արտադրանքը՝ ելնելով որակի եւ գնի հարաբերակցությունից:

Այ-սի-թի խումբ-ձեռնարկության արտադրանքի ձեռքբերումը — դա իրականում շատ շահավետ գործարք է նույնիսկ այսօրվա ճգնաժամի պայմաններում:

Բոլոր ընկերությունները, որոնք մտնում են Այ-սի-թի խումբ-ձեռնարկության կազմում, հանդես են գալիս մասնագիտացված արտադրությամբ, հագեցած են ժամանակակից բարձրտեխնոլոգիական սարքավորումներով: Հենց դա էլ ապահովում է արտադրանքի բարձր որակ: Որակի հսողությունն ընթանում է արտադրութան յուրաքանչյուր փուլում եւ ավարտվում է միայն արտադրանքի բեռնաթափման ժամանակ: Այ-սի-թի խումբ-ձեռնարկությունը սպառողներին առաջարկում է զեղչերի ճկուն համակարգ, վճարման ամենատարբեր եղանակներ, այդ թվում նաեւ՝ ապառիկ: Արտադրանքի տեղափոխումն իրականացվում է երկաթուղային եւ ավտոտրանսպորտային ճանապարհով Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներ: