Կազմակերպության մասին

«Այ-սի-թի» խումբ-ձեռնարկությունը լայն շինարարական արտադրատեսականիով ճանաչված ռուսական արտադրող է, որն աչքի է ընկնում բարձր որակով եւ վստահելիությամբ: Այս արտադրողի գործունեությունը շուրջ 16 տարվա պատմություն ունի, որի ընթացքում ձեւավորվել է բարձր որակ եւ արդյունք տվող ուժեղ աշխատախումբ:

Եվ այսպես, ինչից սկսվեց ամեն ինչ եւ զարգացավ...

թվական
  • Կազմակերպության ստեղծման տարին է, երբ այն ստացավ «Այ-Սի-Թի» անվանումը: Այդ տարի տեղի է ունենում շիանանյութերի շուկայում կազմակերպության՝ որպես խոշոր առեւտրական մասնակցի ձեւավորումը:

  • Կազմակերպությունը դառնում է («Պրոմստրոյմատերիալի» ԲԲԸ կազմակերպության գործընկերը, որն զբաղվում է փափուկ տանիքային ծածկույթի նյութերի վաճառքով:

  • «Այ-Սի-Թի» խումբ ձեռնարկության եւ «Բուտումվեստ» ՓԲԸի միջեւ կնքվում է համատեղ արտադրության կազմակերպման համաձայնագիր: Աստիճանաբար հավաքվում է փափուկ տանիքային ծածկի արտադրության փորձ:

  • Ձեռք է բերվում առաջին սեփական արտադրությունը Լոբնյա քաղաքում: «Այ-Սի-Թի մեկուսացնող նյութերի գործարան» ՍՊԸ

  • Լոբնյա քաղաքում իրականացվում է «Այ-Սի-Թի մեկուսացնող նյութերի գործարան» ՍՊԸի վերակառուցումը, որից հետո այն դառնում է մոսկովյան տարածաշրջանում փափուկ տանիքային ծածկի եւ ջրամեկուսիչ ժամանակակից նյութերի արտադրության առաջատար:

  • Ընդլայնվում է «Շինարարական քիմիա» բաժնի արտադրատեսականին: Դա որակյալ, տեխնոլոգիական արտադրանք է, որը մեծ պահանջարկ է գտել պրոֆեսիոնալ շինարարների շրջանում:

  • Կիրով քաղաքում սկսվում է փափուկ տանիքային ծածկի եւ հիդրոմեկուսիչ նյութերի արտադրությունը: Վոլգո-Վյատսկի տարածաշրջանում, ինչպես նաեւ Ուդմուրտիայի հանրապետությունում եւ Կոմիում զարկ է տրվում դիլլերական կառուցվածքին:

  • Սկսվում է հեղուկ-լցվող տանիքի, մեկուսիչների, ներկերի, բիտումային (հանքաձթային) հիմքով հակակոռոզիոն մաստիկաների արտադրությունը: Սա արտասահմանյան արտադրանքը տեղական համարժեքով փոխարինելու վառ օրինակ է:

  • Վորոնեժի տարածաշրջանում ձեռք է բերվում նոր գործարան՝ «Նոր ժամանակակից տեխնոլոգիաներ» ՍՊԸ:

  • «Նոգինսկի պոլիմերային նյութերի գործարան» ՍՊԸ-ն թողարկում է առաջին արտադրանքը: Եւ այժմ «Այ-Սի-Թի» կազմակերպության տեսականու մեջ են հայտնվում բոլոր տրամաչափերի պոլիմերային խողովակներ, բարձր եւ ցածր ճնշման պոլիէթիլենային թաղանթներ:

  • Վորոնեժի տարածաշրջանի Կոլոդեզնի գյուղի գործարանում կրկնապատկվում է արտադրության ծավալը՝ երկրորդ արտադրական ճյուղի կառուցման պատճառով: «Այ-Սի-Թի» կազմակերպության գիտական լաբորատորիայի նոր նվաճումների շնորհիվ ընդլայնվում է արտադրատեսականին:

  • Ավարտին է հասցվում «Այ-Սի-Թի Կեմիկալ» պրոյեկտը: Ստեղծվում է պոլիմերների առաջնային սինթեզի սարքավուրումը:

  • Ընդլայնվում է արտադրատեսականին եւ արտադրության ծավալները: Իրականացվում է քիմիական գործարանի կառուցման ծրագիրը, եւ սկսվում է արտասահմանյան արտադրանքը տեղական համարժեքով փոխարինելու ծրագրով պայմանավորված տեսակային արտադրությունը:

  • Սկսվում է ռուսական հումքի եւ արեւմտյան տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրություն: Շարունակվում է շինարարական շուկայի նոր սեգմենտների յուրացումը, որտեղ առաջարկվում է բարձրտեխնոլոգիական շինարարական արտադրանք:

  • Ընդլայնվում է հին եւ ստեղծվում նոր դիլլերական ցանց, որտեղ հաջողությամբ իրացվում է «Այ-Սի-Թի» խումբ-ձեռնարկության արտադրանքը: ԱՊՀի կազմի մեջ մտնող երկրներում բացվում են առեւտրական ներկայացուցչություններ (Ադրբեջան, Վրաստան, Ուկրաինա, Հայաստան, Բելոռուս):