Անտիստատիկ հատակներ
Հատակների ընտրության համակարգը
Արտադրական ծածկույթի ընտրությունը բարդ խնդիր է, որը պահանջում է շահագործման պայմանների և պահանջների համակարգ ուսումնասիրությունը:
Օգտվեք մեր` հատակների ընտրության համակարգից:
Շինարարության բնագավառում` հեղուկ-լցվող հատակների մեջ , իրենց հատուկ տեղն ունեն անտիստատիկ հատակները:
Այս հատակների լավագույն հատկանիշներից է Էլեկտրահաղորդականության աստիճանը: Ավելի ճիշտ ասած, հատակների անտիստատիկ ծածկույթն օժտված է ցածր դիմադրությամբ:
Այս ցածր անտիստատիկ հեղուկ-լցվող հատակները կիրառվում են այն տեղերում, որտեղ էլեկտրաէներգիայի առաջացումը և ազդեցությունն անըդունելի է, քանի որ դա կարող է պատճառ հանդիսանալ փոշու կուտակման և հրդեհների, պայթունների առաջացման: Որպես կանոն, անտիստատիկ հատակների կիրառության ոլորտ են հանդիսանում այն շինությունները, որտեղ տեղադրված են մեծ քանակությամբ համակրգիչներ, էլեկտրոտեխնիկա, ինչպես նաև ցանկացած հրդեհավտանգ շինություն “մաքուր շինություն” (եվրոպական ստանդարտներով):
Այ-Սի-Թի Կեմիկալի արտադրանքի ողջ տեսականին ունի որակի անհրաժեշտ վկայագրեր:
Մենք արտադրում ենք հետևյալ տեսակի
անտիստատիկ հատակները

Իդեալական է.
- Համակարգչային սրահներ,
- Հրդեհավտանգ շինություններ,
- Էլեկտրոնիկայի արտադրություն,
- Արբանյակներ
- Մաքուր շինություններ
անտիստատիկ հեղուկ-լցվող հատակները կիրառվում են այն տեղերում, որտեղ էլեկտրաէներգիայի առաջացումը և ազդեցությունն անընդունելի է, քանի որ դա կարող է պատճառ հանդիսանալ փոշու կուտակման և հրդեհների, պայթյունների առաջացման: Որպես կանոն, անտիստատիկ հատակների կիրառության ոլորտ են հանդիսանում այն շինությունները, որտեղ տեղադրված են մեծ քանակությամբ համակարգիչներ, էլեկտրոտեխնիկա, ինչպես նաև ցանկացած հրդեհավտանգ շինություն “ մաքուր շինություն” (եվրոպական ստանդարտներով):
Դուք կարող եք ընտրել ձեր ցանկությանն ու պահանջներին համապատասխան ծածկույթ մեր ընտրության համակարգի միջոցով: անհրաժեշտ է հիմնական պահանջները լրացնել ընտրաթերթի ազատ տարածքներում և մեր մասնագետները կառաջարկեն ձեզ լավագույն տարբերակը և կկապվեն ձեզ հետ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Անտիստատիկ հատակի տեղադրումը
Կառուցվածքային առումով անտիստատիկ հատակները բաղկացած են իրար միացած մի քանի շերտերից` էլեկտրահաղորդիչ, հողանցման, հատուկ պոլիմերային էլեկտրահաղորդիչ:
Անտիստատիկ հատակի կառուցվածքի մանրամասն նկարագրությունը.
- ցեմենտ-ավազային կամ բետոնային հարթ հիմք,
- էպօքսիդային ներթափանցող շերտ,
- պղնձե էլեկտրափոխանցող ինքնասոսնձվող ժապավեն
- գրաֆիտային հավելանյութով էլեկտրալարերի և էպօքսիդային բաղադրության համադրությամբ միջանկյալ շերտ
- վերջնական դեկորատիվ շերտ` կազմված էպօքսիդային կոմպոզիցիաներից:
Անտիստատիկ հատակները կիրառվում են տարբեր օբյեկտներում` էլեկտրոքիմիական և քիմիական պայթյունավտանգ արտադրություններում, էլեկտրոնային արդյունաբերության արտադրական կառույցներում:
Այ-Սի-Թի Կեմիկալ խումբ-ձեռնարկության մասնագետներն ի վիճակի են լուծել հատակի ընտրությանն ու տեղադրմանը վերաբերող ցանկացած խնդիր : Մեր կայքի էջերին կարող եք ինքնուրույն օգտվել ձեր շինությանը համապատասխան հատակների նյութերի ընտրությունից:
Այ-Սի-Թի Կեմիկալի արտադրանքի ողջ տեսականին ունի որակի անհրաժեշտ վկայագրեր:
Մեր մասնագետների կողմից ցանկացած պահին տրամադրովում է նյութի ընտրության և գնի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն: